Ճապոնիայում ռեկորդային տեղատարափ անձրեւները գրեթե 500 տուն են ողողել
Международные новостиՌեկորդային տեղատարափ անձրեւները հանգեցրել են գրեթե 500 տների ջրածածկ լինելուն Ճապոնիայի Ակիտա պրեֆեկտուրայում՝ ըստ երկուշաբթի հրապարակված ջրհեղեղների պատճառած վնասի գնահատման տվյալների: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ակիտայի 17 համայնքներում 485 տուն ջրածածկ է եղել: Ջրհեղեղները եւ անձրեւները երկաթուղու աշխատանքի ընդհատումներ են առաջացրել:
NHK հեռուստաալիքի եթերում ջրով ողողված ճանապարհների, դաշտերի եւ ջերմոցների, երկաթուղու ամրություների փլուզումների կադրեր են ցուցադրել:
Հուլիսի սկզբին Ֆուկուոկա եւ Օիտա պրեֆեկտուրաներում ջրհեղեները եւ սողանքները հանգեցրել էին 32 մարդու մահվան, եւս 10 մարդ անհետ կորած է համարվում: Այնտեղ միայն առաջին օրերին տեղումների քանակը գերազանցել է հուլիսի ամսական նորման, գետերը հորդացել են եւ վերածվել փոթորկվող հոսանքների, որոնք իրենց ճանապարհին ամեն ինչ քշել տարել են: