Ուշադրություն` ծխողներին.մասնագետները խորհուրդ չեն տալիս ղեկին ծխել
LifestyleՊարզվում է, որ ծխախոտը վատ ուղեկից է: Գիտնականները կոչ են անում մեքենա վարելիս հրաժարվել ծխելուց: Այդ սովորությունն ավելի շատ է վնասում առողջությանը, քան արտանետիչ գազ շնչելը:
Մեքենայում վնասակար մասնիկների կուտակումը 27 անգամ ավելի բարձր է, քան ծխողի տանը: Ստացվում է, որ, եթե արտանետիչ խողովակը դուրս գար ավտոմեքենայի սրահ, դա ավելի անվտանգ կլիներ, քան սրահում ծխելը:
Ծխախոտի մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերը կարող են առաջացնել շնչառական համակարգի օրգանների հիվանդություններ, վնասվածքներ, դրանք կարող են նաև վնասել արյունատար անոթներն և սիրտը: Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են նաև այնպիսի երկաթներ, ինչպիսիք են արճիճն ու կադմիումը, որոնք իրենց բնույթով ևս քաղցկեղածին են:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: