Այս մատանին նախատեսված է կերակրող մայրերի համար. չեք պատկերացնի, թե ինչից է այն պատրաստված. լուսանկարներ
LifestyleԴիզայներ Քելի Հուլանդը գտել է մայրական կաթը թանկարժեք քարի նմանակի վերածելու գաղտնիքը և դրա շնորհիվ հատուկ կերակրող մայրերի համար զարդեր է պատրաստել: Նմանատիպ մատանին կամ կախազարդը հետագայում կնոջը կհիշեցնի երեխային կրծքով կերակրման ժամանակները:
Այդ ընկերությունը մասնագիտացած է տարատեսակ այլ բնական հումքից (մազ, մոխիր, պորտալար, եղունգ) հուշանվեր-զարդարանք պատրաստելու գործում:
