Էրդողանը վտանգի է ենթարկում թուրք-գերմանական հարյուրամյա գործընկերությունը. Գերմանիայի ֆինանսների նախարար
Международные новостиԳերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղ է անում թուրք-գերմանական հարաբերությունների հետ և վտանգի ենթարկում հարյուրամյա գործընկերությունը։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, գերմանացի նախարարը շեշտել է, որ թեև Գերմանիային և Թուրքիային միավորող շատ բան կա՝ Գերմանիան թույլ չի տա, որպեսզի թուրքական կողմն իրենց շանտաժի ենթարկի։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ստամբուլի կղզիներում ձերբակալված մարդու իրավունքների պաշտպաններից մեկը, ով Գերմանիայի քաղաքացի է հանդիսանում, չի արտահանձնվի Գերմանիային, եթե թուրքական արդարադատությունն այդպես հարմար չգտնի։