Քաղցկեղը հնարավոր կլինի բացահայտել հաբերի միջոցով. գիտնականներ
LifestyleԱմերիկացի գիտնականները նոր հայտարարություն են արել, որը գրավել է բոլորի ուշադրությունը: Նրանց կարծիքով առաջիկայում հանարավոր լինի մարդկանց մոտ քաղցկեղի առկայությունը ճշտել հաբերի միջոցով:
Ըստ Daily Mail-ի՝ այժմ Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի գիտնականներն աշխատում են այդ հաբերի վրա: Ըստ գիտնականների` վերջինս թույլ կտա արյան թեստ անցկացնել և պարզել՝ արդյոք այս կամ այն մարդը քաղցկեղ ունի՞, թե՞ ոչ:
Հաբերը, որը ԴՆԹ-ի մասնիկներ կպարունակի, արյան մեջ կբաժանվի գնդիկների և քաղցկեղածին բջիջներին կստիպի սպեցիֆիկ սպիտակուց արձակել արյան մեջ, ինչն էլ անհրաժեշտ հուշումներ կանի գիտնականներին:
Հաբերը, որը համալսարանի գիտնականները պլանավորել են դեռ երկու տարի առաջ, այնքան զգայուն կլինի, որ թույլ կտա քաղցկեղ կանխորոշել նույնիսկ հիվանդության ամենավաղ փուլերում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: