Ռուսաստանցիների 76%-ն աջակցել է «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեության արգելքին. հարցում
Международные новостиՌուսաստանցիների 76%-ը, որոնք լսել են «Եհովայի վկաներ» կազմակերպության մասին, աջակցել են ՌԴ Գերագույն դատարանի որոշմանը, որը կազմակերպությունը ճանաչել է ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ այդ մասին է վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցումը։
Դատարանի որոշման հետ համաձայն չէ հարցվածների 5%-ը, իսկ 16%-ն անտարբեր է մնացել այդ լուրին։
Հիշեցնենք, որ ՌԴ Գերագույն դատարանն օրինական էր ճանաչել «Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոն» կազմակերպության լուծարումը՝ դրա գործունեությունը ծայրահեղական ճանաչելով։
«Բացասական (53%) կամ անտարբեր (44%) վերաբերմունքը գերակշռում է հարցվածների շրջանում»,- ասվում է կենտրոնի նյութերում, որոնք հայտնվել են գործակալության մոտ։
Հարցվածների 20%-ն ասել է, որ կազմակերպության անվանումն առաջին անգամ է լսում, 27%-ին էլ ծանոթ է միայն անվանումը։
Հարցումն անցկացվել է հուլիսի 20-21-ին՝ 18-ից բարձր 1,2 հազար մարդկանց շրջանում։