Մանկական ծծակների հնարավոր վտանգը
LifestyleԱմերիկացի գիտնականները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է աուտիզմի, շաքարախտի ու քաղցկեղի առաջացմանը:
Ամերիկյան փորձագետները հետազոտել են 59 առավել հայտնի ծծակները եւ նոր դուրս եկող ատամների համար պլաստիկե իրերը, որոնց մեջ բիսֆենոլ А է հայտնաբերվել, որի օգտագործումը երեխաների համար նախատեսված արտադրանքում նախկինում արգելված էր: Բիսֆենոլ А-ի վնասակար հատկությունների մասին վաղուց է հայտնի՝ այն խախտում է հորմոնալ համակարգը, մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման, շաքարախտի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: