Թրամփը մեղադրել է Ուկրաինային ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինային 2016թ.-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին միջամտելու համար։
ԱՄՆ առաջնորդը Twitter-յան իր պաշտոնական էջում հայտնել է, որ Ուկրաինան որոշակի գործողություններ է ձեռնարկել Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դիրքերը նախընտրական պայքարում լավացնելու համար։
Թրամփը նաև մեղադրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, որ նա շատ մեղմ է գտնվել Քլինթոնի կատարած հանցանքների նկատմամբ ու բավականաչափ ջանքեր չի գործադրել դրանց բացահայտման գործում։
«Եվ ո՞ւր է հետաքննությունը, հարգելի գլխավոր դատախազ», - գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։
Նշենք, որ ավելի վաղ նույնպես ԱՄՆ-ն մեղադրել էր Ուկրաինային ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփի մրցակից Քլինթոնի կուսակիցները՝ դեմոկրատական կուսակցության անդամները փաստացի համագործակցել են Ուկրաինայի դեսպանատան հետ և փորձել վարկաբեկիչ տեղեկություններ տարածել Քլինթոնի մրցակիցների դեմ։