Ֆրանսիայի հարավում մոտ 10.000 մարդ է տարհանվել հրդեհի հետևանքով
Международные новостиԼույս չորեքշաբթի Ֆրանսիայի հարավում մոտ 10.000 մարդ է տարհանվել նոր խոշոր հրդեհի հետևանքով, որի մակերեսը հասել է 400 հեկտարի, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքերով՝ կրակը սկսել է տարածվել կեսգիշերին մոտ, Վար դեպարտամենտի Լոնդ լը Մոր և Կապ Բենատ բնակավայրերի մոտակայքում։
Բնական հրդեհները շարունակում են մոլեգնել Ֆրանսիայի հարավ-արևելքում, դրանց ընդհանուր մակերեսը գերազանցում է 3.000 հեկտարը։ Ներկայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 19 հատուկ ինքնաթիռ և հրշեջ ծառայության ավելի քան 2.000 աշխատակից։