Դանիացի ոճաբանը Քիմ Քարդաշյանին դատի է տվել
LifestyleԴանիացի ոճաբան Քիրսթեն Քայր Վեյսը Քիմ Քարդաշյանին դատի է տվել: TMZ-ն հայտնում է, որ Քիրսթենը պնդում է, թե Քիմը գողացել է իր ապրանքանիշի անունը՝ Weiss' KW (Քիմի ապրանքանիշը կոչվում է KKW):

Ի դեպ, մինչեւ իր բրենդի թողարկումը Քիմն ԱՄՆ-ում KKW Beauty-ի օգտագործման եւ իրավունքների հարցով ոճաբանների եւ իրավաբանների մի ամբողջ բանակի հետ է խորհրդակցել, եւ իրավաբանորեն Քիմը, կարծես, ոչ մի սխալ թույլ չի տվել: Սակայն սա չի կանգնեցրել Քիրսթենին 36-ամյա հայուհուն դատի տալու համար՝ հայտարարելով, որ անվանումները նույնական են, եւ հավելելով, որ Քիմը կոսմետիկայի աշխարհում իր նախաձեռնությունների օգտագործման արտոնագրված իրավունքներ չունի:

Քիրսթենը պնդում է, որ կոսմետիկ լոգոն գնորդներին շփոթության է մատնում: Քիմի KKW լոգոն նման է իր սեփական KW լոգոյին, ընդ որում՝ հայտարարում է, որ իր ապրանքանիշն արդեն անուն ունի եւ ամբողջ աշխարհում շատ լավ է վաճառվում: Քիրսթենի խոսքով՝ Քիմը ցանկանում է իր հաճախորդներին «գողանալ»:
Քիրսթենը պահանջում է Քիմի ապրանքանիշը վերանվանում, նաեւ ֆինանսական փոխհատուցում, ճիշտ է՝ գումարի չափը դեռեւս չի հրապարակվում: