Փորձություններ, էքստրեմալ պայմաններ, վերջում ուղևորություն դեպի Եվրոպա. ATV–ի եթերում կմեկնարկի «Անհայտ հասցե» նախագիծը. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Սեպտեմբերի 15–ից ATV–ի եթերում կմեկնարկի «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը։ «Անհայտ հասցե» -ն իր տեսակով միակ հեռուստանախագիծն է հայկական եթերաժամում, որտեղ մասնակիցները երկու ամիս շարունակ ապրելու են անտառներում ու լեռներում: Այս մասին Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց նախագծի հեղինակ, պրոդյուսեր Սահակ Ասատրյանը։
«Ի տարբերություն նախորդ եթերաշրջանի, այս եթերաշրջանում մասնակիցները հայտնի չեն։ Նրանց մենք ընտրում ենք քասթինգի միջոցով։ Ինչ–որ հստակ սկզբունքներ չունենք, պարզապես մասնակիցները պետք է ունենան բարետես, եթերային արտաքին, պատրաստակամ լինեն հաղթահարել փորձություններ և այլն։ Նախագծում մասնակիցները, փորձելով հաղթահարել տարբեր փորձություններ, նրանք պետք է վաստակեն իրենց օրվա սնունդն ու ստանան միավորներ, ապա գործի դնելով զանազան հնարքներ` պետք է փորձեն շարունակել մասնակցությունը հեռուստանախագծում»,– ասաց Սահակը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: