Վիկտորիա Լոպիրյովան տարեդարձը նշում է առանց Նիկոլայ Բասկովի
LifestyleՎիկտորիա Լոպիրյովայի եւ Նիկոլայ Բասկովի ամուսնության մասին լուրերից հետո (Բասկովը սիրելիին ամուսնության առաջարկություն արեց Գրոզնիում) Վիկան առանց փեսացուի Եվրոպա է մեկնել՝ հանգստանալու:

Լոպիրյովան նախ Իսպանիայում է եղել՝ Իբիցայում, իսկ երեկ Հունաստան է մեկնել: Այստեղ նա ընկերուհիների հետ իր ծննդյան տարեդարձն է նշել. հաղորդավարուհին 34 տարեկան դարձավ:
Instagram -ում Վիկան բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել:



Իսկ ի՞նչ է անում եւ ի՞նչ է մտածում Բասկովը, հայտնի չէ, բայց ռուսական շոու բիզնեսում լուրեր են պտտվում, որ հոկտեմբերին Գրոզնիում ոչ մի հարսանիք էլ չի լինելու, իսկ Վիկայի եւ Բասկովի ամուսնության մասին լուրերը սովորական փիար-հնարք էին:


