Ереван, 04.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 году Кая Каллас посетит Азербайджан Мы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский Алиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа Япония впервые с июня 2025 года закупила российскую нефть Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями НАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в Германии Роберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не было Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии


ԲՀԿ-ն գործարք է առաջարկում իշխանությանը

Блог

Եռյակում խառը վիճակ է: Ներքին հակասությունները փորձում են քողարկել, սակայն ակնհայտ է, որ դրանք շատ են ու խորքային` այնքան, որ անգամ երեք կուսակցությունները չեն կարողանում հստակեցնել առաջիկա հանրահավաքի օրը. հրապարակային հարցազրույցներում, ասուլիսներում գործիչներից յուրաքանչյուրը նշում է իր պատկերացրած օրակարգն ու առաջնահերթությունները:

Սոդոմգոմորային այս խառնաշփոթի մեջ երեկ ուշագրավ հայտարարություն է արել ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Մինչ նրա հարցազրույցին անդրադառնալը՝ նկատենք, որ Մելքումյանը գրեթե միշտ աչքի է ընկնում զուսպ ու հավասարակշիռ հայտարարություններով ու երբեք չի հայտնում տեսակետ, որը համաձայնեցված չէ կուսակցական ղեկավարության հետ:

Ահա, Մելքումյանն երեկ հարցազրույց է տալիս խիստ հեղինակավոր ու ռեյտինգային «Ազատություն» ռադիոկայանին ու բառացիորեն ասում է հետևյալը. «Քաղաքական օրակարգի անկյունաքարը, այո՛, արտահերթ խորհրդարանական ընտրությունն է... Մենք գտնում ենք, որ եռյակն է որոշում՝ այս փուլում պետք է այնպիսի մի ճանապարհով գնալ, որտեղ ցնցումային, բարիկադային մայդանային իրավիճակներ չեն ստեղծվի»:

Այս պահին չենք կարող հաստատապես պնդել, որ ԲՀԿ պատգամավորն արտահայտում է ամբողջ Եռյակի տեսակետը:

Սկզբունքորեն, նման բան չի էլ կարող լինել, որովհետև միասնական տեսակետ ասվածն ուղղակի գոյություն չունի: Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ նույն շեշտադրումն էր անում ու նույնիսկ ժամկետ էր մատնանշում՝ ասելով, որ միչև ապրիլի 24-ը այս իշխանությունները պետք է հեռացած լինեն:

Ուրեմն, ընդունենք, որ Միքայել Մելքումյանն արտահայտում է ԲՀԿ կարծիքն ու արձանագրենք նաև, որ Եռյակի մյուս երկու կուսակցությունները դրան կարող են համաձայնել կամ ոչ, մնալ հանրահավաքային հարթակում կամ հեռանալ, սակայն ֆորմատի առանցքային կուսակցության դիրքորոշմանն ընդդիմանալ չեն կարող:

Ինչևէ, ԲՀԿ այս առաջարկը դուրս է հեղափոխական սցենարներից ու տրամաբանությունից ու, ըստ էության, մեսիջ է իշխանությանը, որ ԲՀԿ-ն պատրաստ է երկխոսության ու փոխզիջումների:

Հանրապետականներն ասում են, որ այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրություներ անցկացնելու քաղաքական և իրավական հիմքեր չկան, ու ֆորմալ առումով նրանք ճիշտ են: Սահմանադրության 74-րդ հոդվածը մանրամասն նկարագրում է, թե ո’ր դեպքերում խորհրդարանը կարող է արձակվել:

Եթե նույնիսկ անհավանական մի սցենարով երեք խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատները վայր դնեն, հանրապետական մեծամասնությունը կարողանում է քվորում ապահովել ու օրենքներ ընդունել, ասել կուզի՝ օրենսդիր մարմնի աշխատանքը կաթվածահար չի լինում:

Տեսական մի տարբերակ, իհարկե, կա. եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տա, ու նոր կառավարության ծրագիրը երկու անգամ չհաստատվի, նման բան հնարավոր է: Բայց այդ հնարավորության կայացման ճանապարհին «եթե»-ները շատ-շատ են:

Նախ՝ այս պահին կառավարության հրաժարականի հարցը հասունացած չէ, երկրորդ՝ փողոցում չի հավաքվել այն հեղափոխական զանգվածը, որը կհանգեցնի խորհրդարնական մեծամասնությունից կամ իշխանությունից մարդկային արտահոսքի: Չեմ տեսնում նաև արտաքին գործոն, որը ստիպի իշխանությանը գեներացնել ֆորսմաժորային վիճակ. ղարաբաղյան գործընթացում նույնիսկ կայունացման միտումներ են նկատվում, իշխանության այսօրվա կոնֆիգուրացիան, մեծ հաշվով, ձեռնտու է թե’ Մոսկվային, թե’ Բրյուսելին ու Վաշինգթոնին:

Ըստ այդմ, հետևությունը պարզ է. ԲՀԿ առաջարկի բովանդակությունն այնքան էլ էական չէ: Ավելի կարևոր է այն, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին հասկացնում է, թե նրա հրաժարականը չի պահանջում, այլ ուզում է հենց նախագահի մակարդակով պայմանավորվածությունների հանգել ԲՀԿ հետագա կարգավիճակի, նոր իշխանության ներսում ունենալիք դերակատարության հարցում: ԲՀԿ-ն, որպես պայմանավորվածությունների երաշխիք, առաջ է քաշում նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտությունը, որում կուսակցությունը կունենա պատկառելի ներկայություն:

ՀՀԿ-ի «ոչ»-ն էլ պինդ «ոչ» չէ. նրանք ասում են՝ այո’, կողմ են բանակցություններին ու համաձայնությանը, սակայն դա պետք է լինի փաթեթային ու վերաբերի ոչ թե առանձին դրվագի, այլ 2017-2018թթ-ի ողջ փաթեթին, այդ թվում՝ ընտրական գործընթացին ու սահմանադրական ռեֆորմին:

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը

Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона