Չինաստանում դատարանը պաշտպանել է տրանսգենդերի իրավունքները
Международные новостиՉինաստանում դատարանը որոշել է, որ տեղական ընկերությունը խախտել է տրանսգենդերի աշխատանքային իրավունքները՝ նրան հեռացնելով:
29-ամյա տղամարդը հայց է ներկայացրել Ciming Checkup ընկերության դեմ՝ պնդելով, որ հեռացվել է տրանսգենդեր լինելու պատճառով: Գույան քաղաքի դատարանը որոշել է, որ տղամարդու աշխատանքային իրավունքները խախտվել են, եւ ընկերությունը պետք է նրան 294 դոլարի փոխհատուցում վճարի: