Ֆիլիպ Կիրկորովը հիշեցրել է, որ հայ չէ
LifestyleԵրեկ՝ հուլիսի 26-ին, հայազգի երգչուհի Զառան տոնել է ծննդյան տարեդարձը: Ի թիվս շոու-բիզնեսի այլ հայտնի դեմքերի, երգչուհուն շնորհավորել է նաեւ Ֆիլիպ Կիրկորովը:
Երգիչն ուշացումով իր Instagram-ում շնորհավորանք է տեղադրել եւ, որպեսզի արդարացնի ուշացումը, որոշել է եւս մեկ անգամ հիշեցնել, որ ինքը հայ չէ.

«Զառա, սիրելիս, շնորհավոր ծնունդդ: Ես բուլղարացի եմ, իսկ Բուլղարիայի ժամանակով դեռ հուլիսի 26-ն է: Եղիր երջանիկ: Խաղաղություն քո հարազատներին եւ, իհարկե, երեխաներին, եղբորը եւ քո զարմանահրաշ հորը»: