Ստամբուլի օդանավակայանում երկու ինքնաթիռ իրար է բախվել. լրատվամիջոցներ
Международные новостиՍտամբուլի օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի պոչային հատվածը վնասվել է մեկ այլ օդանավի հետ բախվելու հետևանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Haber7 պորտալը:
Պորտալի տվյալներով՝ Ակտաու մեկնող Scat ղազախական ավիաընկերության ինքնաթիռը շարժվելիս է եղել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղով: Միևնույն ժամանակ, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը տեղափոխվելիս է եղել օդանավակայանի շենքից թռիչքուղի: Ղազախական ինքնաթիռը դիպել է թուրքական ինքնաթիռի պոչին:
Turkish Airlines-ի ինքնաթիռի մեկնումը չեղարկվել է, 286 ուղևոր Թայբեյ է մեկնել այլ ինքնաթիռով: