Շվեյցարիան հատուկ զգուշացում է հղել Թուրքիա մեկնել պատրատվող Շվեյցարիայի քաղաքացիներին
Международные новостиՇվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացում է հղել Թուրքիա մեկնել պատրատվող Շվեյցարիայի քաղաքացիներին։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Շվեյցարիայի ԱԳՆ-ն հիշեցրել է երկրի քաղաքացիներին Թուրքիայում գործող արտակարգ դրության մասին ու նշել, որ որևէ խնդրի դեպքում նրանք կարող են կալանավորվել առանց դատարանի որոշման կամ զրկվել երկրից դուրս գալու հնարավորությունից։
Շվեյցարիայի քաղաքացիները նաև զգուշացվել են չմասնակցել Թուրքիայում տեղի ունեցող որևէ բողոքի ակցիայի կամ հավաքի։