ԱՄՆ-ն առաջին անգամ դադարեցրել է համագործակցությունը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկի հետ
Международные новостиԱՄՆ-ն առաջին անգամ դադարեցրել է իր համագործակցությունը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկի հետ, որը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Շուք» անունով խմբավորման հետ կապերի խզման մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Րայան Դիլլոնը, ով նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող աջակցել խմբավորմանը, որի հիմնական նպատակը ԻՊ-ի դեմ պայքարը չէ։
«Մենք նրանց հասկացնել տվեցինք, որ Իրաքում և Սիրիայում մեր միակ նպատակը ԻՊ-ի ջախջախումն է», - շեշտել է ամերիկացի պաշտոնյան։
Նա նաև նշել է, որ սա առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ն հրաժարվում է Սիրիայի տարածքում ընդդիմադիր խմբավորմանն աջակցելուց։