Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին նորից մարմինն է ցուցադրել
LifestyleՌոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին կրկին մարմինն է ցուցադրել:
Քիմի եղբորից բաժանվելուց հետո Չայնան ավելի ու ավելի հաճախ է Instagram-ում սադրիչ լուսանկարներ հրապարակում:

Ի դեպ, Ռոբից բաժանվելուց հետո 29-ամյա մերկապարուհին կրկին հարթել է հարաբերություններն առաջին որդու՝ Քինգ Կաիրոյի հոր՝ ռեփեր Tyga-ի հետ:
Բայց, ընդհանուր առմամբ, Չայնայի գործերը, կարծես, լավ են, քանի որ մի քանի օր առաջ Բլեքը 400 հազար դոլարով 2017 թվականի արտադրության Ferrari 488 Spider է գնել:

Հիշեցնենք, որ երբ Ռոբն իմացավ, որ երեք օրվա ընթացքում Չայնան իրեն դավաճանել է երեք տարբեր տղամարդկանց հետ, հետ վերցրեց Բլեքին նվիրված Ferrari-ն եւ Lamborghini-ն:
Հավանաբար, հիմա Չայնան որոշել է ինչ-որ բան ապացուցել Քարդաշյանին ու իր բազմաթիվ երկրպագուներին: