Սինգապուրի 50-ամյա բնակիչը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում` իր 20-ամյա երիտասարդի արտաքինով
LifestyleՍինգապուրի բնակիչ, լուսանկարիչ Չուանտո Թանը հայտնվել է ողջ համացանցի ուշադրության կենտրոնում ու նաև գրավել է նրանց սրտերը: Տղամարդն այնքան երիտասարդ և խնամված տեսք ունի, որ դժվար է հավատալ, որ նա իրականում 50 տարեկան է:
Թանը առաջին անգամ հայտնի է դարձել, երբ չինական կայքերից մեկը հոդված է հրապարակել նրա մասին: Bored Panda-ի տեղեկացմամբ` 50-ամյա տղամարդը, որն ավելի քան 223 հազար հետևորդ ունի Instagram-ում, լուսանկարչական ընկերություն ունի:
Աղբյուրը հայտնում է, որ ավելի վաղ՝ 1980-1990-ականներին, նա հայտնի մոդել է եղել և երգչի կարճատև կարիերա է ունեցել: Սակայն հետագայում բացահայտել է իր սերը լուսանկարչության հանդեպ:
Տղամարդը կիսվել է իր երիտասարդության գաղտնիքներով: Նա դա կապում է ոչ միայն գենետիկայի, այլ նաև ճիշտ ապրելակերպի հետ. նա զբաղվում է սպորտով, հետևում սննդակարգին և խուսափում ցնցուղ ընդունել ուշ գիշերը և վաղ առավոտյան:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:












