Ереван, 21.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ապրիլյան հերոսամարտի մասնակից Արթուր Գրեյանը զորացրումից հետո որոշել է ստանալ իրավաբանական կրթություն

Общество

Գեղարքունիքի մարզի ընտանիքները հուլիսի ընթացքում ոչ միայն Հայոց բանակ են ճանապարհում իրենց զավակներին, այլ նաեւ շուքով ու ուրախությամբ ընդունում  զինվորական ծառայությունը պատվով  ավարտած տղաներին, որոնց շարքերում քիչ չեն 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակիցները:

Նրանցից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, Մարտունու զինկոմիսարիատից զորակոչված Արթուր Նվերի Գրեյանն է, ով «Արմենպրես»-ի հետ կիսվեց Ապրիլյան հերոսամարտի դեպքերի հուշերով ու տպավորություններով, իր մարտական ընկերների մասին ու ապագա անելիքների շուրջ տրված գնահատականներով: Արթուր Գրեյանը ծնվել է 1997 թվականին, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: Ավարտել է Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի իններորդ դասարանը եւ «Տիգրան Մեծ» ռազմաուսումնական վարժարանը: Հայոց բանակ է զորակոչվել 2015 թվականի հուլիսին:

«Ծառայությունս սկսել եմ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ռազմաուսումնական զորամասում, որն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Արցախի Պաշտպանության բանակի զորամաս, որը տեղակայված է հարավային ուղղությամբ: Մեր տանկային գումարտակը 2016 թվականի ապրիլի 2-ի վաղ առավոտյան ստացավ տագնապի ազդանշանը եւ իր մշտական տեղակայման վայրից անմիջապես տեղափոխվեց պաշտպանական շրջան՝ դիմակայելու թշնամու տանկերի եւ հետեւակի առաջխաղացումը: Ապրիլի 2-ի առավոտյան մենք անմիջական շփման մեջ ենք գտնվել հակառակորդի տանկային գումարտակի եւ հետեւակի հետ: Նախ անցանք պաշտպանության, ապա՝ հակագրոհի, որի ժամանակ, զբաղեցնելով հարմար կրակային դիրք, խոցեցինք հակառակորդի Տ-90 տանկը՝ ոչնչացնելով ինչպես նրա անձնակազմը, այնպես էլ՝ հետեւակը: Ապա զբաղեցրինք ամուր պաշտպանություն՝ հակառակորդին թույլ չտալով ներխուժելու մեր տարածք: Այսպես մարտնչեցինք եւ մի քանի օր, երբ հայտարարվեց ընդհանուր հրադադարի մասին: Մեր հրամանատարությունը, անշուշտ, նախապատրաստել էր հակահարձակում, եւ միայն հաստատված հրադադարը կանխեց թշնամու ակնհայտ ջախջախումը, թշնամի, որի գերակշիռ ուժերը չորս օր ու գիշեր չկարողացան մեկ քայլ իսկ առաջ գալ, ճեղքել մեր պաշտպանությունը: Չորս օր ու գիշեր եւ եւ իմ հրամանատարներն ու մարտական ընկերները մի ակնթարթ անգամ աչք չենք փակել, անգամ սնվելու եւ ջուր խմելու ժամանակ չենք ունեցել: Ես շարունակ խրամատ էի փորում, տանկն էի վարում ու քողարկում: Թշնամու հրետանին անընդհատ աշխատում էր՝ կտրելով մեր կապն ու շփումը թիկունքի հետ, այդ պատճառով էլ չէինք կարողանում թիկունքից սնունդ ու ռազմամթերք ստանալ: Թե ինչպես ենք այդ օրերն անցկացրել անքուն ու սոված-ծարավ, առանց հանգստի հնարավորության, արկերի չդադարող տարափի ու մահվան սպառնալիքի ներքո, թողնում եմ ընթերցողների դատողությանը: Չեմ կարող ասել, թե ինչ գերմարդկային ուժ էր մեր մեջ հավաքվել, որ կարողացանք դիմակայել մինչեւ ատամները զինված թշնամուն, նրան նահանջ պարտադրել՝ առանց վախի ու խուճապի մատնվելու: Այդ ակնթարթները պարզապես հերոսացնում են հայ զինվորին ու հրամանատարին, փաստում նրանց անպարտելիությունն ու հզորությունը: Եվ ես անչափ հպարտ եմ, որ եղել եմ այդ փառապանծ բանակի շարքերում, այդ օրհասական կռիվներում կյանքի եւ արյան գնով հաղթանակ կերտած հերոս տղաների կողքին: Առավել գոհ եմ ճակատագրից, որ հրե քառօրյա հեղեղի մեջ, չդադարող կատաղի մարտերում ես թեթեւ վերք անգամ չեմ ստացել: Ափսոս միայն, որ կորցրի իմ սիրելի հրամանատար, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին, մեխանիկ-վարորդ Տիգրան Աբգարյանին եւ նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանին: Հակառակորդին հաջողվեց խոցել մեր տանկը: Եվս մեկ տանկ թշնամին կարողացավ  խփել, սակայն մեր հերոս տղաները, անգամ վիրավոր վիճակում, կարողացան փրկել տանկը ոչնչացումից: Նրանք էին Անդրանիկ Աթալյանը, ով մեր մարզի Շատջրեք գյուղից է, եւ Ռազմիկ Զաքարյանը: Մենք մարտական դիրքերում մնացինք մինչեւ ապրիլի 25-ը, որից հետո վերադարձանք մեր զորամասի նոր տեղակայման վայր, որտեղ էլ անցկացրի իմ հետագա ծառայությունը եւ պատվով տուն վերադարձա»,-պատմեց Արթուր Գրեյանը:

Հերոսամարտում ցուցաբերած անօրինակ սխրանքի եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Արթուր Գրեյանին շնորհել է Արիության մեդալ, իսկ դիվիզիայի հրամանատարությունը՝ եֆրեյտորի զինվորական կոչում: Նա նաեւ խրախուսվել է դրամական պարգեւով եւ զինվորական տասնօրյա արձակուրդով: Արթուրին առաջիկայում սպասվում է եւս մեկ պարգեւ՝ ավտոմեքենայի տեսքով: «Ամեն մի նոր պարգեւ ինձ առավել է պարտավորեցնում՝ նվիրումով ծառայել իմ երկրին, լինել հասարակության համար պիտանի մարդ: Զորացրվելուց հետո արդեն դիմել եմ Ազգային անվտանգության մարզային ծառայության ղեկավարությանը՝ համակարգում աշխատանքի անցնելու խնդրանքով: Լիահույս եմ, որ խնդրանքս չի մերժվի: Հետո նպատակ ունեմ՝ սովորել եւ ձեռք բերել իրավաբանական բարձրագույն կրթություն»,-իր ապագա անելիքների մասին խոսեց Արթուրը:

Նորիկ Գրեյանի մինուճար որդին սրտանց խաղաղություն է մաղթում մեր հայրենիքին, անփորձանք ծառայություն՝ առաջնագծում  կանգնած կամ զինծառայության մեջ գտնվող մեր զինվորներին ու սպաներին, բայց նաեւ չի մոռանում բարձրաձայնել, որ եթե թշնամին նորից սպառնա մեր սահմաններին, ինքը կլինի առաջին կամավոր զինվորների մեջ. «Ես չեմ կարող վտանգի ժամին մենակ թողնել իմ մարտական ընկերներին, որոնցից նոր-նոր բաժանվել եմ, անպաշտպան թողնել իմ հայրենի հողն ու ժողովրդին, ծնողներիս, հարազատներիս եւ իմ զինվորական ու մարտական փորձը չծառայեցնել ազգափրկության սուրբ գործին: Հակառակ դեպքում մեր հերոսական մաքառումը կդառնար աննպատակ կամ անիմաստ: Ես ու իմ սերնդի տղաները միշտ պատրաստ կանգնած կլինենք, թեկուզ հիմա արդեն քաղաքացիական հագուստ ենք կրում, իսկ զինվորական հագուստ հագնելն արդեն կլինի րոպեների հարց, եթե նորից փորձեն պատերազմով գալ մեզ վրա»,-հայտարարեց Արթուր Գրեյանը:

Խոսրով Խլղաթյան

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО