Սիրիայում գործող ամերիկամետ խմբավորումներից մեկի զինյալը լքել է խմբավորումն ու անցել սիրիական բանակի կողմը
Международные новостиՍիրիայում գործող ամերիկամետ խմբավորումներից մեկի՝ «Ջեյշ Մահավիր ալ Թաուռայի» զինյալներից մեկը որոշել է լքել խմբավորումն ու անցել սիրիական բանակի կողմը. այս մասին հայտնում է pravda.ru-ն։
Նրա հետ միասին ամերիկամետ խմբավորումը լքել են ևս մի քանի զինյալ։
Ի դեպ՝ գրոհայինները խմբավորումը լքելուց ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի կողմն անցնելուց առաջ հասցրել են իրենց հետ տանել մեկ գնդացիր և հրացաններ։
Լրատվամիջոցները նշում են, որ «Ջեյշ Մահավիր ալ Թաուռայի» գրոհայինները գտնվել են Հորդանանի հետ սահմանին՝ Րիֆ-Դամասկոս նահանգի արևելյան հատվածում։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն առաջին անգամ դադարեցրել է իր համագործակցությունը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից մեկի հետ, որը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
«Շուք» անունով խմբավորման հետ կապերի խզման մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Րայան Դիլլոնը, ով նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող աջակցել խմբավորմանը, որի հիմնական նպատակը ԻՊ-ի դեմ պայքարը չէ։