Ռուսաստանը համաձայնվել է կիսել Թուրքիայի հետ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների տեխնոլոգիան. Էրդողանի խոսնակ
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնվել է կիսել Թուրքիայի հետ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների տեխնոլոգիան, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
«Այս համագործակցության մեջ մեր մեծագույն հաղթանակը ոչ միայն անվտանգության հարցերի լուծումն է, այլև նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը», - ասել է Քալընը։
Ավելի վաղ Էրդողանի խոսնակը նաև նշել էր, որ С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի միջև պայմանավորվածությունն, ընդհանուր առմամբ, ձևակերպվել է, մնացել է պարզել աննշան հարցեր:
Օրեր առաջ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 համակարգերի մատակարարումներին:
Bloomberg գործակալությունը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ Թուրքիան համաձայնել է 2.5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու համար: