Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում

Թուրքիայում ծնված հայազգի ակտիվիստ Մահմութ Քոնուքը տարիներ ի վեր պայքար է մղել հանուն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո նա մեկն էր այն քաղաքացիներից, ում առանց հիմնավոր պատճառի հեռացրեցին աշխատանքից: 2017 թվականի փետրվարից սկսած՝ ամեն երկուշաբթի նա Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր է կազմակերպում՝ փորձելով ուշադրություն հրավիրել կատարված անարդարության վրա: Հաջակցություն Մահմութ Քոնուքի՝ մի խումբ թուրք մտավորականներ արշավ են սկսել՝ տարածելով հաղորդագրություն նրա կյանքի ու գործունեության մասին:  Արմենպրեսը ներկայացնում է տրամադրված հաղորդագրությունը մասնակի կրճատումներով:

«Մահմութ Քոնուքը ծնվել է Քուրթալան քաղաքում 1957 թվականին: Նրա հայրը՝ Աբդուրահմանը (իրականում՝ Խոսրով), իսլամացված, քրդացած հայ է, մայրը՝ Նեֆիյեն՝ քուրդ: Պապիկի անունը Վարդան է, տատիկինը՝ Նարգիզ:

Նա տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել Քուրթալանում, այնուհետև Վանում ավարտել է առողջության բարձր դպրոցը: 1975 թվականից աշխատել է որպես սանիտար Չուքուրջայում, Հաքքարիում: Առաջին անգամ նա աքսորվել է Չուքուրջայից դեպի Բաղըշլը: 1978 թվականին պարզել է, որ իրեն ու իր ընտանիքին Քուրթալանի«քաղաքական ոստիկանությունը» հետապնդում է հայ լինելու համար:

1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական, ֆաշիստական հեղաշրջումից հետո նա 33 օրով կալանավորվել է Սասունում և Սիիրթում: 1981 թվականի մայիսին նա աքսորվում է Սասունից դեպի Ֆընդըք, Էրուհ:

Ավարտում է Գազի համալսարանի լրագրության ֆակուլտետը:

Նա մասնակցել է կառավարական աշխատողների միավորմանն ուղղված շարժմանը: Դարձել է Tüm Sağlık- Sen կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը և աշխատել դրա շարքերում:Իր խոսքերի համար նա Ստամբուլի պետական անվտանգության դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարի ազատազրկման և 100 մլն թուրքական լիրա տուգանքի՝ «հակաահաբեկչական թիվ 3713 օրենքի 8/1 հոդվածը (անջատողականություն)» խախտելու մեղադրանքով:Saglik

Նա դարձել է SES («Առողջապահական և սոցիալական աշխատանքների միություն») հիմնադիրներից և կենտրոնական գործադիր հանձնաժողովի անդամներից: Գրել է գիրք«Ի՞նչ է կատարվում Թուրքիայի բարձրագույն մասնագիտական հիվանդանոցում» խորագրով:

1997 թվականի հոկտեմբերի 21-ին նա բանտարկվել է Ուլուջանլարի բանտում և ազատազրկման մեջ է մնացել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը: Իր աշխատանքային կյանքի ընթացքում ավելի քան 20 անգամ աքսորվել է: 1993 թվականի օգոստոսին նրա աքսորի մասին որոշումը կայացվել է մեկ օրում և նրան այդ մասին նույն օրը տեղեկացրել են նախարարությունից: Բացի այդ, երբ նա Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Մուզաֆեր Էրյըլմազի քաղաքապետ լինելու օրոք աշխատում էր Չանքայայի քաղաքապետարանում, նրան 5 ամսվա մեջ 9 անգամ «տեղափոխել» են «մասնավորեցման դեմ պայքար տանելու համար»:

Հրանտ Դինքի սպանության օրն իր հայտարարության մեջ նա ասաց. «այսօրվանից ես շարունակելու եմ այն կետից, որտեղ հասել էր Հրանտը, և շարունակելու եմ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Մեկ տարի անց որպես ակտիվիստ և մի խումբ մտավորականների կողմից ստեղծված «Անկարայի մտքի ազատության նախաձեռնության» խոսնակ՝ նա ի նշան համերաշխության մասնակցել է իշխանությանն ընդդիմադիր անձանց կազմակերպած բոլոր միջոցառումներին: Մասնակցել է արգելված թեմաների վերաբերյալ քննարկումների, ֆորումների, կոնֆերանսների, մամուլի ասուլիսների և հարցազրույցների, խմբագրել է այդ քննարկումների բուկլետները:

2010 թվականի ապրիլի 24-25-ը դարձել է Անկարայում կազմակերպված «Այնտեղից, որտեղ թողել էր Հրանտը. 1915 թվականից առաջ և հետո, ժխտում և հակադարձում» խորագրով Անկարայում կազմակերպված միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը, խմբագրել է համաժողովի գիրքը: Նա նաև «Իսմայել Բեշիքչի և խոսքի ազատությունը», «Հրանտ Դինքի սպանությանը նայել 2015-ի հեռանկարից», «Կրոն. տեսական-գործնական, երեկ-այսօր» համաժողովների կազմակերպիչներից և խմբագիրներից էր: Մասնակցել է տարբեր միջոցառումների այնպիսի թեմաներով, ինչպիսիք են առողջապահության հարկումը, սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, չերքեզների ցեղասպանությունը: Նա 25 տարի շարունակ Մարդու իրավունքների ընկերության անդամ է: Նա աշխատել է ընկերության Անկարայի մասնաճյուղում: Ընկերությունում հիմնադրել է Ժողովրդական հանձնաժողովը, աշխատել է բանտային հանձնաժողովում: Թուրքիայի բանտերում գտնվում են926 հիվանդ բանտարկյալ, որոնցից 330-ը լրջորեն հիվանդ են: Այդ բանտարկյալների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով Մահմութ Քոնուքը ակտիվորեն ներգրավվել է «Ազատություն հիվանդ բանտարկյալներին» նախաձեռնությունում, որը 2017 թվականի հուլիսի 10-ին շարունակում է գործել արդեն 154-րդ շաբաթն անընդմեջ:

2016 թվականի նոյեմբերի 22-ին արտակարգ իրադրության պայմաններում կայացված որոշմամբ Մահմութ Քոնուքն ազատվել է աշխատանքից, նրա 40 տարվա աշխատանքն ի չիք է դարձել: Նա պայքարում է աշխատանքի վերադառնալու համար՝ 2017 թվականի փետրվարից սկսած ամեն երկուշաբթի Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր կազմակերպելով և հաղորդագրություններ տարածելով: Թեպետ նրա ընկերները, գործընկերներն ու մտավորականներն իրեն երբեք միայնակ չեն թողել իր պայքարում, սակայն իր նստացույցերը բնորոշում է որպես «միայնակ և ազատ, ինչպես մի ծառ»:

Նա հրապարակել է գիրք «Հովվի կրակը կամ Օլիմպոսից գողացված հանգչող մոխիրը» խորագրով, որտեղ նա պատմում է իր պայքարի մասին, ներկայացնում է ինքն իրեն:

Նա նայում է կյանքին «սոցիալիստական» տեսանկյունից և հավատում, որ առևտրային միություններում, հասարակական կազմակերպություններում և քաղաքական կյանքում ամենակարևոր խնդիրներն են «կաշառակերությունը, բյուրոկրատիզացիան և օտարումը»:

Նա ընդդիմանում է «մտքի աշխատանքի» և «ուժային աշխատանքի» տարանջատմանը՝ կարծելով, որ աշխատանքի այս բաժանումը տանում է օտարացման: Նա հավատում է տեսականի և գործնականի միությանը:

Նա չի ցանկանում լինել միայն մտածող կամ գործող, այլ ցանկանում է լինել երկուսը միասին: Հետևաբար, նա երբեք չի թերագնահատում փողոցում արվող աշխատանքը:Նա հավատում է, որ ոչ մի գաղափար չի կարող գոյություն ունենալ, եթե այն չլինի փողոցում: Նա իրեն ամենից ազատը զգում է փողոցում:

Ազատությունը փողոցում է»:

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?