Իսպանիայի հարավ-արեւելքում անտառային հրդեհները 300 մարդու տարհանման պատճառ են դարձել
Международные новостиԻսպանիայի հարավ-արեւելքում անտառային հրդեհները 300 մարդու տարհանման պատճառ են դարձել։ AP-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետեւանքով շուրջ 1000 հեկտար սոճու անտառ է այրվել։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ տասը ոչ մեծ քաղաքների բնակիչներ են տարհանվել։
Հրդեհը բռնկվել է նախօրեին եւ արդեն տարածվել է Լոս Կալարես դել Ռիո Մունդո ազգային պարկում։