Աֆրիկայում ուկրաինական օդանավ է կործանվել
Международные новостиԱֆրիկայում կործանվել է ուկրաինական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռ, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:
CAVOK Air ավիաընկերությանը պատկանող Ан-74 ինքնաթիռը դուրս էր եկել Սան Տոմեից և ուղևորվում էր կենտրոնական Աֆրիկայում գտնվող Պրինսիպի:
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառ է հանդիսացել օդանավի աջ շարժիչում թռչունների երամի մխրճվելը:
Հայտնի է, որ օդանավի աշխատակազմի բոլոր անդամները ողջ են, սակայն ունեն վնասվածքներ: