Գերմանիան միջազգային հանրությանը կոչ է արել պատասխան քայլեր ձեռնարկել Հյս. Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո
Международные новостиԳերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը և համաշխարհային հանրությանը կոչ է արել պատասխան միջոցներ ձեռնարկել:
«Ես դաշնային կառավարության անունից խստագույնս դատապարտում եմ Հյս. Կորեայի կողմից հրթիռի փորձարկումը,- ասվում է նախարարի հայտարարության մեջ:-Միջազգային հանրությունը պետք է միասնականորեն արժանի պատասխան միջոցներ ձեռնարկի»:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է արձակել Հոկայդո կղզու կողմը Ճապոնական ծովում: