Եգիպտոսում 8 դատապարտյալ մահապատժի են ենթարկվել
Международные новостиԵգիպտոսում քրեական դատարանը նախնական մահապատիժ է սահմանել 8 դատապարտյալի հանդեպ, ովքեր մեղադրվում են 2013 թվականին Կահիրեում բախումների ժամանակ ոստիկանների սպանության մեջ։
Վերջնական դատավճիռը կսահմանվի հոկտեմբերի 10-ին։ Գործով դատապարտյալների նստարանին 68 մարդ է հայտնվել։
Հիշեցնենք, որ 2013 թ.-ին Կահիրեում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կատարվել է նախկին նախագահ Մոհամադ Մուրսիի կողմնակիցների հանրահավաքը ցրելուց հետո, որի ժամանակ Մուրսիի 600 կողմնակից է մահացել: Այդ ամենի հետևանքով սպանվել է 6 ոստիկան։