Քենիական ոստիկանությունը ոչնչացրել է հանցագործին, որը ներխուժել էր փոխնախագահի տուն
Международные новости20 ժամ տեւած պաշարման արդյունքում քենիական ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել հանցագործին, որը ներխուժել էր փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյի տուն։ Պաշտոնյան ու նրա ընտանիքն այդ ժամանակ տանը չէին, հայտնում է AFP-ն։
Փոխնախագահի տան վրա հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, երկրում նախագահական ընտրությունների անցկացումից երկու շաբաթ առաջ, որոնց ժամանակ Ռուտոն՝ Քենիայի նախագահի հետ միասին առաջադրվելու է երկրորդ ժամկետով։ Մաչետեով զինված տղամարդը լուրջ վիրավորում է հասցրել ոստիկանին, որը պահպանում էր փոխնախագահի տունը, վերցրել է պահակի զենքն ու մտել տուն։
Այլ աղբյուրներ հայտնում են, որ հարձակվողները մի քանիսն են եղել ու բոլորն էլ զինված էին ատրճանակներով։