Վենեսուելայում մեկնարկել է Սահմանադրական ժողովի ընտրությունների քվեարկությունը
Международные новостиՎենեսուելայի Սահմանադրական ժողովի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 06։00-ին։ Առաջիններից մեկը իր քաղաքացիական պարտքը կատարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ինքն ուզում էր առաջինը ձայնը տալ հանուն Վենեսուելայի խաղաղության, անկախության, ինքնիշխանության ու անդորրի։
Որպես թեկնածուներ ընտրություններին մասնակցելու իրավունք է տրվել ավելի քան վեց հազար մարդու, նրանցից 545 կմտնեն Սահմանադրական ժողովի կազմ, որը կարող է բարեփոխել պետական կառավարման համակարգը ու փոխել սահմանադրությունը։ Նրանցից 364-ը ներկայացնելու են տարածքային միավորումներւ, ութը՝ հնդկացիների ժողովուրդներին, 173-ը՝ զանազան սոցիալական խմբեր։
«Ժողովրդավարական միասնության դաշինք» ընդդիմադիր շարժումը, որը մեծամասնություն ունի միապալատ խորհրդարանում, որոշել է բոյկոտել ՍԺ ընտրությունները։
Բացի դրանից Մադուրոյի քաղաքական ընդդիմախոսները իրենց կողմնակիցներից կոչ են արել դուրս գալ փողոցներ որպես բողոքի նշան օրգանի գումարման դեմ, չնայած իշխանությոնները ժամանակավորապես արգելել են հանրահավաքների անցկացումը։
Քվեարկությանը մասնակցել կկարողանան մոտ 19․4 գրանցված ընտրողներ։ Ազգային ընտրական ժողովը կազմակերպել է 14․5 ընտրատեղամաս քվեարկության համար, որոնք աշխատելու են մինչեւ 18։00։
Անվտանգությունն ապահովելու են 378 հազար մարդ։ 232 հազար զինծառայող ու 146 հազար իրավապահ, հրշեջ ու փրկարար։