Ամերիկացի հաքերները մեկուկես ժամում կոտրել են քվեարկության սարքերը
Международные новостиԼաս Վեգասում հուլիսի 28-ին անցել է հաքերների մրցույթ, որի մասնակիցները 1․5 ժամում կոտրել են ԱՄՆ-ում գործածվող՝ ձայների հաշվարկի սարքերը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Հաշված րոպեներում հաքերներին հաջողվել է գտնել բազմաթիվ խոցելիություններ։ Օրինակ սարքերից մի քանիսում կարելի է ներդնել վնասակար կոդ՝ ֆիզիկական պորտերի կամ Wi-Fi-ի չպաշտպանված միացումների միջոցով, մյուսների վրա տեղադրվել է Windows XP-ի նման հնացած ծրագրային ապահովում։
Ձայների հաշվարկի սարքերը, որոնք թողարկվել են ամերիկյան առաջատար արտադրողների կողմից, մրցույթի կազմակերպիչները ձեռք են բերել eBay աճուրդում։