Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Правительство Южной Осетии ушло в отставку Фильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии «Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: Кобицкий ЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участков Аэропорт Мехрабад в Тегеране приостановил работу Арпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5 В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов Лидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — Оверчук В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народов Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ


Ինչպե՞ս խուսափել կոնֆլիկտներից

Lifestyle

Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում`  ինչպե՞ս վարվել, եթե, այնուամենայնիվ, կոնֆլիկտային իրավիճակ է ստղեծվել։ Ինչպե՞ս պետք է մարդն իրեն դրսևորի, եթե ուզում է կոնֆլիկտը հաղթահարել և միևնույն ժամանակ չկորցնել սեփական անձի արժանապատվությունը։ Մի՞թե կոնֆլիկտի լուծումը հնարավոր չէ առանց “պատերազմական իրավիճակներ” ստեղծելու։ Կոնֆլիկտը որպես էներգիայի աղբյուր Մարդկային ֆիզիոլոգիայի դիտանկյունից կոնֆլիկտը սթրեսային իրավիճակի առաջացման ամենամեծ աղբյուրն է։ Կոնֆլիկտի պարագայում արյան մեջ արտանետվում են սթրեսային հորմոններ` կատեխոլամիններ, իսկ ուղեղում սինթեզվում են էնդորֆիններ, որոնք մորֆինի բնական համարժեքներն են։ Այդ իսկ պատճառով, սթրեսի առաջնային փուլն ուղեկցվում է հուզական պոռթկումով, որի ժամանակ հնարավոր են դառնում նույնիսկ էյֆորիկ զգացողություններ։ Ստացվում է, որ կոնֆիլկտային անհատականությունները հուզական “թմրամոլներ” են, որոնք չեն կարող ապրել առանց սկանդալների։ Պարահոգեբաններն այդ կարգի մարդկանց էներգետիկ վամպիրներ են անվանում։ Իսկ եթե չեք ուզում նման վամպիրներին “սնել” ձեր իսկ էներգիայով, ապա պետք է սովորեք տարբերակել կոնֆլիկտային իրավիճակները և աշխատեք խուսափել հակասությունների մեջ ներգրավվելու հնարավորություններից։ Ի՞նչ հողի վրա են առաջանում կոնֆլիկտները Կոնֆլիկտը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ բոլոր հավանական մասնակիցները պատրաստ են դրանում ներգրավվել։ Սակայն եթե Դուք շտապում եք և խոսելու ժամանակ չունեք, ապա դժվար թե միջամտեք անհաճո խոսակցությանը։ Կոնֆլիկտի առաջացման համար անհրաժեշտ նախապայման է կոնֆլիկտածին երևույթների առկայությունը։ Որպես այդպիսիք կարող են լինել, օրինակ, դիմացինի վիրավորահարույց պահվածքն ու արտահայտությունները։ Գոյություն ունեն կոնֆլիկտածին երևույթների մի քանի տարատեսակներ. 1. Անմիջական բացասական վերաբերմունք` հրամայական տոն, սպառնալիքներ, նկատողություններ, մեղադրական արտահայտություններ, ծաղրանք, խոցող և ընդգծված հեգնանք։ 2. Մեծամիտ-զիջողամտական վերաբերմունք` ստորացուցիչ սփոփանք կամ գովաբանություն, հանդիմանանք, կեսկատակ-կեսլուրջ ծաղրանք։ 3. Պարծենկոտություն` սեփական անձի շուրջ իրական կամ մտացածին ձեռքբերումների և հաջողությունների մասին պատմությունների հորինում։ 4. Մենտորական (խրատական) վերաբերմունք` կտրուկ գնահատականներ, դատողություններ, արտահայտություններ, սեփական խորհուրդների, տեսակետի պարտադրում շրջապատի մարդկանց, անցյալի տհաճ իրադարձությունների հիշեցում, բարոյախրատական “դասեր” տալու հակվածություն։ 5. Անազնվություն և կեղծավորություն` իմացածի մտածված “կոծկում”, ստախոսություն կամ դրա հակվածություն, մարդու գիտակցությանվրա մտածված ներազդում։ 6. Էթիկայի կանոնների խախտում` ակամայից պատճառած տհաճություններ, որոնց համար ներողություն չի հայցվում, դիմացինին անտեսելու անքաղաքավարի սովորություն (չբարևելը, խոսակցության մեջ չներգրավելը, անբարյացակամությունը), խոսակցին ընդհատելու հակվածություն, սեփական պարտականությունները դիմացինի վրա բարդելու միտում։ 7. Ռեգրեսիվ (հետաճ ապրող մարդու) վարքագիծ` միամիտ և պրիմիտիվ հարցեր, անտեղի վիճարկումներ, ճշմարիտ նկատողություն ստանալու դեպքում մեղավորությունն ուրիշների վրա բարդելու հակվածություն։ 8. Մտապահե՛ք` որքան շատ է կոնֆլիկտածին երևույթների առկայությունը, այնքան մեծ է կոնֆլիկտների առաջացման հավանականությունը։ Հետևաբար, զուսպ և հավասարակշռված պահվածք ցուցաբերելու դեպքում լիովին հնարավոր է խուսափել գժտություններից և բախումներից։ Կարևորը սադրանքներին չտրվելն է։ Հետևյալ երեք կանոնների պահպանման դեպքում Ձեր կյանքում կոնֆլիկտային իրավիճակները հնարավորինս կպակասեն. 1. Խուսափե՛ք կոնֆլիկտային իրավիճակներից և այդպիսի իրավիճակներ ստեղծող մարդկանցից։ 2. Խուսափե՛ք կոնֆլիկտահարույց պահվածք դրսևորելուց։ 3. Ձեր կյանքից իսպառ բացառե՛ք “ակն ընդ ական” կարգախոսը։ Կոնֆլիկտի զարգացման փուլերը Կոնֆլիկտի զարգացումը ենթարկվում է որոշակի “օրենքների”։ Բավական է, որ վիճաբանությանը մասնակցող կողմերից մեկը գիտակցի իր` կոնֆլիկտին մասնակից լինելու փաստը, վիճաբանությանը հուզական վերաբերմունք ցուցաբերի, և բախումն անխուսափելի է։ Ինչպես սոցիալական փոխհարաբերությունների ոլորտում գոյություն ունեցող ուզածդ շփում, կոնֆլիկտը ևս ենթարկվում է զարգացման փուլերի տրամաբանությանը. սկզբնական շրջանին հաջորդում է զարգացումը, որը, հասնելով իր գագաթնակետին, սկսում է անկում ապրել։ Այս նույն ալիքաձև կորը կարող է կրկնվել երկրորդ անգամ, երրորդ անգամ և շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ վիճաբանության խնդիր հանդիսացող երևույթն իրեն չի սպառել։ Կոնֆլիկտի լուծումը հնարավոր է հետևյալ փուլերով. 1. Սկզբնական փուլ` 92% 2. Զարգացման փուլ` 46% 3. Բախման գագաթնակետի փուլ` մոտ 5% 4. Անկման փուլ` 20% Ինքնին հասկանալի է, որ կոնֆլիկտը ճիշտ է զսպել և վերացնել հենց առաջացման շրջանում… Կոնֆլիկտները տարբեր տեսանկյուններից կարելի է դիտարկել, և թերևս այս մոտեցմամբ վերջիններիս կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի` կոնստրուկտիվ (կառուցողական) և դեստրուկտիվ (ապակառուցողական)։ Եթե դուք կարողանաք ապակառուցողականից անցնել կառուցողական մոտեցման, այդժամ ձեզ կհաջողվի երևույթներին կողքից նայել և դրա շնորհիվ դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակից։ Սրա համար հարկավոր է հակառակորդի “հարձակումներին” հակազդելիս զսպել սեփական զգացմունքները, վերլուծության ենթարկել վիճաբանության պատճառները և առաջարկել երկուստեք ընդունելի լուծում։ Արդյունքում կոնֆլիկտն անպայմանորեն կհարթվի։ Հնարավոր չէ՞, արդյոք, խուսափել կոնֆլիկտներից Յուրաքանչյուր լուրջ բախում ծագում է մարդկանց միջև եղած հակասությունների արդյունքում։ Եթե նույնիսկ ձեզ հաջողվի խուսափել կոնֆլիկտից այսօր, սակայն վերջինիս առաջացման պատճառը չվերացվի, կոնֆլիկտն ապագայում անխուսափելիորեն կբռնկվի, և հնարավոր է, որ այն առավել սուր ընթացք ունենա։ Ահա թե ինչու, միակ բանական մոտեցումը, որն այս պարագայում տեղին կլինի, կառուցողական զրույց վարելն է, որի արդյունքում կոնֆլիկտին վերջնական լուծում կտրվի։ Մի բան մտապահե՛ք. հակասությունը ծագում է այն պարագայում, երբ մարդկանց արտահայտվելու հնարավորություն չի ընձեռվում։ Օրինակ, եթե ձեր դեղատուն է մտել մի հաճախորդ, որի պահվածքից ակնհայտ երևում է, որ վիճելու տրամադրվածություն ունի, փորձե՛ք նրա խնդրին կառուցողական մոտեցում ցուցաբերել։ Արդյունքում, չի բացառվում, որ նա ձեռնունայն չի գնա ձեր դեղատնից, իսկ դուք ևս մեկ մշտական հաճախորրդ ձեռք կբերեք: Կոնֆլիկտից նվազագույն կորուստներով դուրս գալու համար խորհուրդ ենք տալիս կիրառել գոյություն ունեցող մի քանի հասարակ կանոններ. 1. Կոնֆլիկտի գիտակցումը վերջինիս դրական լուծման նախապայմանն է։ 2. Հնարավորինս խուսափե՛ք կոնֆլիկտին մասնակից դառնալուց։ 3. Եթե, այնուամենայնիվ, վիճաբանությունից խուսափել չի հաջողվում, հարկավոր է արագ և հաստատակամ գործողությունների դիմել. Մինչ իրավիճակն իր գագաթնակետին կհասնի` կանխել վիճահարույց պատճառները։ 4. Մանրամասնորեն վերլուծության ենթարկե՛ք կոնֆլիկտի առաջացման իրական պատճառները։ 5. Փորձե՛ք կոնֆլիկտը լուծել կառուցողական ճանապարհով։ 

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»