Պետերբուրգում 2 կին ֆոտոսեսիա են կազմակերպել ճանապարհի բանուկ մասում և վթարի ենթարկվել
Международные новостиՍանկտ Պետերբուրգում ավտոմեքենան վթարի է ենթարկել երկու կնոջ, որոնք փորձել են ֆոտոսեսիա անել Ֆիննական ծոցի և նավերի ֆոնին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:25-ին՝ օղակաձև ավտոմոբիլային ճանապարհին: Կանայք դուրս են եկել փողոցի երթևեկելի մաս՝ նավերի ֆոնին լուսանկարվելու համար:
Նշվում է, որ տուժածները գտնվում են ծանր վիճակում: Այժմ պարզվում են ՃՏՊ-ի հանգամանքները: