Գերմանիայի խորհրդարանում քննարկվել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը
Международные новостиԳերմանիայի խորհրդարանում քննարկվել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը, այս մասին հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորներից Մայքլ Բրենդը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր հակաժողովրդավարական քայլերը, ճիշտ ժամանակն է կիրառել համապատասխան պատժամիջոցներ և հետ պահել գերմանական ընկերություններին Թուրքիայում ներդրումներ անելուց:
Ըստ պատգամավորի՝ եթե Թուրքիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր սխալներն ուղղելու համար որևէ քայլ չձեռնարկի՝ Գերմանիան չպետք է քաշվի նման քայլեր ձեռնարկելուց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Յուլյա Քլյոքները հանդես է եկել Թուրքիային որպես Եվրամիության անդամակցությանը հավակնող երկիր տրամադրվող դրամական օգնության դադարեցման կոչով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն պատրաստվում է հատուկ աուդիտ անցկացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածու դառնալուց հետո համապատասխան բարեփոխումների համար ստացած ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնության ու արդյունավետության հետ կապված: