Վրաստանը հույս ունի, որ Սաակաշվիլին կարտահանձնվի Ուկրաինա վերադառնալուց հետո. արդարադատության նախարար
Международные новостиՎրաստանը հույս ունի, որ երբ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա վերադառնա, Կիեւը կկարողանա սկսել նրան Թբիլիսիին արտահանձնելու գործընթացը։ Այս մասին «Իմդեի» հեռուստաալիքի եթերում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին։
Նրա խոսքով՝ դա ոչ թե քաղաքական, այլ իրավական եւ քննչական գործընթաց է։ Նախարարը հիշեցրել է, որ Թբիլիսին պահանջել էր արտահանձնել Սաակաշվիլիին դեռ 2014 եւ 2015 թվականներին։ Ըստ Ցուլուկիանիի՝ նա մեղադրվում է խորհրդարանի պատգամավորին ծեծի ենթարկելու, շուրջ 4 մլն դոլար վատնելու, 2007 թվականին խաղաղ հանրահավաքը ցրելու մեջ։
Կիրակի Սաակաշվիլին կրկին Ուկրաինայի իշխանություններին հանցագործության մեջ է մեղադրել՝ իրեն քաղաքացիությունից զրկելու հետ կապված։