Կատարը արաբական հարեւանների վերաբերյալ բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը
Международные новостиԿատարը բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի կողմից առեւտրային բոյկոտի կապակցությամբ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ում Կատարի ներկայացուցիչ Ալի Ալվալիդ ալ Թանիին։
Երեք երկրների հետ խորհրդակցությունների մասին հարցումն առաջին քայլն է։ Կատարը նաեւ նշված երկրներին 60 օր ժամանակ է տվել բողոքում նշված հարցերի կարգավորման համար, հակառակ դեպքում երկրները կբախվեն հայցի քննմանը ԱՀԿ-ում ու հնարավոր պատժամիջոցներին։
Կատարը նաեւ մտադիր է շրջափակման հարցը բարձրացնել ՄԱԿ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հանդիպման ժամանակ։