Դոնալդ Թրամփն անձամբ է որդուն թելադրել Վեսելնիցկայայի հետ հանդիպման մասին նրա հայտարարությունը. WP
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին թելադրել ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի համար նախատեսված հայտարարության առաջին տարբերակը, որտեղ այդ մասին թյուր տեղեկություններ են հայտնել։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ Պարբերականի համաձայն՝ դա տեղի է ունեցել օդանավում, որով Թրամփը վերադառնում էր G20-ի գագաթնաժողովից։
Հայտարարության առաջին տարբերակի համաձայն՝ Թրամփ կրտսերն ու Վեսելնիցկայան իբր քննարկել են ռուս երեխաներին որդեգրելու ծրագիրը։ Հայտարարությունը հրապարակվել է The New York Times-ում։ Սակայն մեկ օր անց Թրամփ կրտսերը հանդես եկավ նոր հայտարարությամբ, ըստ որի՝ հանդիպման պատճառը Հիլարի Քլինթոնի դեմ ապացույցներ փոխանցելու Վեսելնիցկայայի խոստումն էր։
Իր հայտարարությունում Թրամփ կրտսերը Վեսելնիցկայայի հետ հանդիպումը ժամանակի զուր վատնում է անվանել։