Օդաչուն ֆիքսել է տպավորիչ կադրեր`չինական հակաբալիստիկ հրթիռի արձակումից. լուսանկարներ
LifestyleԲրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ Հոլանդացի օդաչու Կրիստիան վան Հեյսթը, որը հաճախ է տպավորիչ լուսանկարներ ֆիքսում թռիչքի ժամանակ, արել է երբևէ արված ամենատպավորիչ կադրերից մեկը:
Աղբյուրի հաղորդմամբ` 34-ամյա տղամարդը ֆիքսել է Չինաստանի կողմից արձակված և գիշերային երկնակամարում առեղծվածային ու տարօրինակ տեսարան ստեղծած հակաբալիստիկ հրթիռը: Պարզվում է, որ Հեյսթը լուսանկարն արել է Boeing 747-8 Freighter օդանավով Հոնկոնգից Բաքու թռչելու ժամանակ:
Հոլանդացին կայքի հետ կիսվել է իր տպավորություններով: Նրանք հանկարծ հորիզոնի վրա երևացող պայծառ լույս են նկատել, որն արագորեն մեծացել ու վեր է բարձրացել: Սկզբում այն նմանեցրել են մեծ գնդակի կամ ամպի, բայց վայրկյաններ անց հասկացել են, որ դա երկինք արձակված հակաբալիստիկ հրթիռ է:
