ԱՄՆ-ում սկանդալային շերիֆ Ջո Արպայոյին դատարանը մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության մեջ
Международные новостиԱրզոնայից նախկին շրիֆ Ջո Արպայոն, որը բանտը վերածել էր բաց երկնքի տակ կտտանքների ենթարկելու ճամբարի, մեղավոր է ճանաչվել հանցավոր անփութության մեջ։ Արպայոն իրեն անվանել է Ամերիկայի ամենախիստ շերիֆը, փոխանցում է Americaru-ն։
Արպայոն կիրառել է ոստիկանական գործունեության ամենախիստ պրակտիկան։ Նա ճանաչում է ձեռք բերել Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալներին «որսալու» համար ջոկատներ կազմակերպելով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բաց երկնքի տակ բանտում՝ Արիզոնայի անապատում, դատապարտյալներն ապրում են վրաններում, անտանելի պայմաններում։ Նա նրանց ստիպել է վարդագույն ներքնազգեստ հագնել։
ԱՄՆ-ի շրջանային դատավոր Սյուզեն Բոլթոնը Արպայոյին մեղավոր է ճանաչել 2011 թվականին դատավորի հրամանը խախտելու մեջ՝ ապօրինի միգրացիայի կասկածանքով լատինաամերիկացիների «որսի» հետ կապված։