Փենս. Վրաստանում մնում է ազատության ձգտումը
Международные новостиՎրաստանի ժողովուրդը հազարամյակներ շարունակ պայքարել է այն բանի համար, ինչին հավատացել է՝ ազատության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ Վրաստանի իշխանություններին եւ ժողովրդին փոխանցելով նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Այսօր, երբ ինձ եւ կնոջս Թբիլիսիում հազարավոր մարդիկ դինավորեցին, ես տեսա, որ Վրաստանում, ինչպես եւ ԱՄՆ-ում, պահպանվում է ազատության ձգտումը»,- ասել է Փենսը:
«ԱՄՆ-ն Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է, որի հետ մեզ միավորում են ընդհանուր արժեքներն ու գլոբալ անվտանգության առաջնահերթությունները: Ամերիկան միշտ մեր կողքին է եղել եւ այդ պատճառով մենք ձեր կողքին ենք, որպեսզի սատարենք համընդհանուր խաղաղության ապահովման ձեր ջանքերը»,- իր հերթին ասել է Գեորգի Կվիրիկաշվիլի: