Իրավիճակը Վրաստանի ափամերձ շրջաններում. մեկ օրվա ընթացքում 25 մարդու են փրկել
Международные новостиՎրաստանի ափամերձ շրջաններում փրկված հանգստացողների թվում ինչպես երկրի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ կան, հաղորդում է «Sputnik Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչության տեղեկատվությունը:
Փրկարարները ջրից դուրս են բերել բոլոր 25 մարդկանց, որոնք հայտնվել են կյանքի համար վտանգավոր իրավիճակում: Նման իրավիճակ է ստեղծվել՝ չնայած երկուշաբթի առավոտյան փոթորկի նախազգուշացումը չեղարկվել է:
Բացի այդ՝ փրկարարներն օպերատիվ օգնություն են ցուցաբերել ծնողներին, որոնք տեսադաշտից կորցրել են իրենց երեխաներին: Չորս փոքրիկների վերադարձրել են ծնողներին: Նրանց թվում սահմանափակ կարողություններով աղջիկ է եղել, որին փրկարարները գտել են ծնողներից երկու կիլոմետր հեռավորությամբ:
Վրաստանի ափերին շարունակում են 135 փրկարարներ պարեկել, որոնք շուրջօրյա ռեժիմով ապահովում են հանգստացողների անվտանգությունը: