Սերեբրյանի Բորում ԱՄՆ դեսպանատան ամառանոցը կողպել են
Международные новостиՄոսկվայում դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաները լքել են Սերեբրյանի Բորում նախկինում ԱՄՆ դեսպանատանը պատկանող ամառանոցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեսպանատան երկու աշխատակիցները կողպել են ամառանոցի դարպասներն ու լքել այն։ Ամառանոցում ռուսական կողմի ներկայացուցիչներ չկան։
Մինչ այդ, ամառանոցից հեռացել էին նաեւ կահույքով բարձված բեռնատարները, ամենագնացն ու միկրոավտոբուսը:
Ավելի վաղ Մոսկվան, ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ Կոնգրեսի որոշման, միջոցառումներ է ձեռնարկել։ Դրանց շրջանակում օգոստոսի 1-ից ամերիկացի դիվանագետները պետք է ազատեին Սերեբրյանի Բորի ամառանոցը։