Գիտնականները սերտ կապ են գտել մարդու բարեկեցության ու նրա ազգանվան միջև
LifestyleԿալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Քլարքը հայտարարել է, որ մարդու հաջողությունն ու բարեկեցությունը կախված է նրա ազգանունից:
Նա օրինակներով հաստատում է այս փաստը: Այսպես` օրինակ, եթե Անգլիայի մի քաղաքացի նույն ազգանունն ունի, ինչ որ 1800-ական թթ-ից մի հայտնի մեծահարուստ, ապա կարելի է համոզվել, որ նա Օքսֆորդում կամ Քեմբրիջում հայտնվելու դեպքում 9 անգամ ավելի մեծ հնարավորություն կունենա: Իսկ միջին վիճակագրական տվյալները հաստտւմ են, որ նա սովորական անգլիացուց 2 տարի ավելի կապրի, ավելի հարուստ կլինի, հայտնի բժիշկ կամ փաստաբան դառնալու ավելի մեծ հնարավորություն կունենա:
Քլարքի հավաստմամաբ` նույնիսկ Շվեդիայում, որը հայտնի է իր սոցիալական առաջընթացով, սոցիալական դիրքը 70-80 % դեպքերում ժառանգաբար է անցնում: Որպեսզի բարձր և ցածր խավերի ընտանիքների ժառանգները միևնույն աշխատավարձը ստանան և հավասար հնարավորություն ձեռք բերեն, ապա պետք է անցնի 300-500 տարի:
Քլարքը նաև ուսումնասիրել է, թե անցյալում այս կամ այն ազգանուններ որքանով են ներկայացված եղել հասարակության վերին կամ ստորին շերտերում, և հանգել է այն եզրակացությանը, որ 70-80 % դեպքերում տնտեսական առավելությունն ու սոցիալան դիրքը անցնում է սերնդեսերունդ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: