Պուտինի՝ Աբխազիա այցի հնարավորությունն ու ժամկետներն ուսումնասիրվում են. Պեսկով
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա այցելելու հնարավորությունն ուսումնասիրվում է դիվանագիտական խողովակներով:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ տեղեկատվական աղբյուրը գործակալությանը տեղեկացրել է, որ ՌԴ առաջնորդի այցն Աբխազիա հնարավոր է տեղի ունենա օգոստոսի 8-ին:
«Նման այցի հնարավորությունն ու ժամկետները ներկա դրությամբ ուսումնասիրվում են դիվանագիտական խողովակներով»,- ասել է Պեսկովը: