Ինչպես ազատվել մաշկի վրա առաջացած մուգ բծերից
LifestyleԱյս խնդրին կարող են բախվել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Պարանոցին, թևատակին, ծնկներին կամ արմունկներին մուգ բծերն առաջանում են տարբեր պատճառներով․ արևի ազդեղություն, տարիքային կամ հետծննդաբերական հորմոնալ փոփոխություններ, գրգռում, սափրվել, էպիլյացիա, սխալ խնամք, ինչպես նաև վահանագեղձի հիվանդություն։
Բաղադրատոմս
- 1 ճաշի գդալ աղ
- 1 թեյի գդալ զեյթունի ձեթ
- 1 ճաշի գդալ սոդա
Օգտագործման եղանակը
Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել և ստացած խառնուրդը քսել մաշկի մուգ հատվածին, թողնել 20 րոպե, ջրով լվանալ, որից հետո սպիտակ կավի, կաթի և կիտրոնի հյութի խառնուրդ քսել։ Այս խառնուրդը սնուցում և փափկեցնում է մաշկը։
Շատ կարևոր է այս խոնավեցնող պրոցեդուրան պարբերաբար կատարել, որովհետև այն խոչնդոտում և մեռած բջիջներին թույլ չի տալիս կուտակվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: