ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ցանկանում թշնամանալ Հյուսիսային Կորեայի հետ
Международные новостиԱՄՆ-ն չի ցանկանում թշնամություն անել Հյուսիսային Կորեայի հետ, հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
«Մենք ռեժիմի փոփոխություն չենք ուզում, մենք Կորեական թերակղզու արագացված վերամիավորում չենք ուզում, մենք զորք ուղարկելու առիթ չենք փնտրում»,- ասել է պետքարտուղարության ղեկավարը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն սպառնալիք չէ Հյուսիսային Կորեայի համար, սակայն Փհենյանը զգալի սպառնալիք է, որին Վաշինգտոնը հարկադրված է պատասխանել:
Հուլիսի 29-ին Հյուսիսային Կորեան հաստատել էր «Հվասոն 14» բալիստիկ հրթիռի արձակման լուրը: Հյուսիսկորեական աղբյուրների համաձայն՝ փորձարկումը սպառնալիք չէր հարեւան պետությունների համար, սակայն «խիստ նախազգուշացում էր՝ ուղղված ԱՄՆ-ին»: