Թրամփին կսպանեն կամ պաշտոնանկ կանեն. ամերիկացի աստղագետներ
Международные новостиԱմերիկացի աստղագետները մինչեւ այս տարեվերջ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտ կամ նրա նկատմամբ բռնություն են կանխատեսում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ վկայակոչելով Newsweek պարբերականը:
Աստղագետներ Ուեյդ Քեյվսն ու Մարջըրի Օրրը ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ օգոստոսյան լուսնի խավարման տարիներին (1909, 1927, 1945, 1963, 1981 եւ 1999 թվականներ) հետեւյալ իրադարձություններն են տեղի ունեցել. Բիլ Քլինթոնի իմփիչմենթի փորձ, Ռոնալդ Ռեյգանի սպանություն, Ջոն Ֆ.Քենեդիի սպանություն, ողբերգություն Հիրոսիմայում եւ Նագասակիում, Ֆրանկլին Դ.Ռուզվելտի մահ, պայթյունների ուղեկցությամբ անկարգություններ Չիկագոյում եւ Ուիլյամ Թաֆթի դեմ մահափորձ:
Նշվում է, որ Թրամփը ծնվել է լուսնի խավարման ժամանակ, ինչը նրան ավելի զգայուն է դարձնում այդ երեւույթի հանդեպ:
Լուսնի խավարում տեղի կունենա օգոստոսի 21-ին, եւ Երկրի արբանյակն ավելի քան հարյուր կիլոմետրանոց ստվեր կգցի միայն ԱՄՆ-ի վրա: Խավարումը շուրջ երկու րոպե կտեւի: