ԵՄ-ը չի ընդունել Վենեսուելայի Սահմանադրական ժողովի ընտրությունների արդյունքները
Международные новостиԵվրոպական Միությունը չի ընդունում Վենեսուելայի Սահմանադրական ժողովը: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրոպական Միությունը և դրա անդամ պետությունները չեն կարող ընդունել սահմանադրական ժողովը, քանի որ նրանց մտահոգում է արդյունավետ ներկայացուցչության և օրինականության խնդիրը: Նրանք նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը կոչ են անում շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար», - ասվում է Մոգերինիի հայտարարությունում, որը տարածվել է Բրյուսելում:
ԵՄ-ի անունից Մոգերինին կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին ազատել բոլոր քաղաքական ընդդիմախոսներին և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար:
Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրոպական Միությունը բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից, այդ թվում՝ քաղաքացիական անձանց անհայտ խմբերի միջոցով, և ամբողջապես ապահովել մարդու բոլոր իրավունքները: