Քիմ Քարդաշյանը Քորթնիի նախկին զուգընկերոջ հետ ընթրիքի է գնացել (ֆոտո)
LifestyleՔորթնի Քարդաշյանի նախկին զուգընկերոջ եւ նրա երեխաների հոր (Պենելոպե, Մայսոն, Ռեյն)՝ Սքոթ Դիսիքի եւ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի բարեկամական հարաբերությունները խաթարվեցին, երբ Քորթնիի եւ Սքոթի ճանապարհները բաժանվեցին՝ վերջինի դավաճանությունների պատճառով (վերջին հարցազրույցներից մեկում Սքոթը հայտարարել է, որ սեքսից կախվածություն ունի)։


Իսկ այժմ, ըստ երեւույթին, ամեն ինչ հարթվել է, քանի որ Քիմին ու 34-ամյա Սքոթ Դիսիքին Նյու Յորքում միասին են նկատել։

36-ամյա ռեալիթի շոուի աստղն ու Սքոթը ուղեւորվել են Cipriani ռեստորան։

Նշենք, որ չնայած խնդիրներին, Սքոթը դեռ շարունակում է նկարահանվել Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ռեալիթի շոուում։

Բոլոր օրենքները թելադրում են փողերը...

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Starksphoto-ի, Splash, Backgrid-ի