45-ամյա Սոֆիա Վերգարան ամբողջությամբ մերկացել է ֆոտոսեսիայի համար
Lifestyle«Ժամանակակից ընտանիք» հեռուստատեսային սերիալի աստղ Սոֆիա Վորգարան դարձել է Women's Health ամսագրի նոր՝ ավանդական «մերկ» համարի հերոսը, որը վաճառքում կլինի օգոստոսին։ Ամսագրի շապիկին, և ոչ միայն, դերասանուհին ներկայացել է ամբողջությամբ մերկ՝ ձեռքերով փակելով ամենաինտիմ հատվածները։
«Ձեր առաջ 45-ամյա կին է, ով կարող է ցուցադրել իր մարմինը։ Ոչ նախկինի պես, որ ամսագրերի շապիկներին հայտնվում էին միայն երիտասարդ աղջիկները»,-ասել է Վերգարան։
Դերասանուհին տված հարցազրույցում պատմել է, որ շատ լավ հասկանում է, որ երբեք այնպիսի տեսք չի ունենա, ինչպես երիտասարդ ժամանակ ու սովորում է ընդունել այդ փաստը։
«Ես 45 տարեկան եմ։ ամգամ մեծ ցանկության դեպքում այլևս չես կարող այս տարիքում կատարյալ տեսք ունենալ։ Սա իրականությունն է։ Մենք փոխվում ենք։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այն ինձ հետ տեղի ունենում։ Ես ուզում եմ լինել իմ տարիքին համապատասխան, բայց լինել կատարյալ։»,-ասել է Վերգարան։
Չնայած վերգարան զբաղվում է ֆիթնեսով, դերասանուհին խոստովանում է, որ երբեք չի եղել ֆիզիկական վարժությունների երկրպագու։



